Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

«Տրավմա և վերականգնում» թեմայով գիտաժողով Երևանում

«Տրավմա և վերականգնում» թեմայով գիտաժողով Երևանում

Հուլիսի 2-ին Երևանում կայացավ հայ-ֆրանսիական 3-րդ գիտաժողովը` «Տրավմա և վերականգնում» թեմայով: Այն կազմակերպվել էր Ֆրանսիայի Լիոնի Լե Վինաթիե հոգեբուժական Համալսարանի (Լիոն Մետրոպոլ), ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համագործակցության արդյունքում:

 

Գիտաժողովի համանախագահներն էին Սիլվիա Թոփուզխանյանը (Ֆրանսիա), Ալեքսանդր Բազարչյանը (Հայաստան), Արմեն Սողոյանը (Հայաստան):

 

Գիտաժողովին արդիական թեմաներով հագեցած ելույթներով հանդես եկան հայ և ֆրանսիացի հոգեբույժները, հոգեբանները: Մասնակիցների թիվը նախատեսվածից ավելին էր, ինչը փաստում է թեմայի կարևորությունը և նրա նկատմամբ հետաքրքրվածությունը:

 

Քննարկվեցին սթրեսային պայմաններում՝ պատերազմի, քովիդ համավարակի և այլ իրավիճակներում դիտվող հոգեբանական խնդիրները, դրանց ճիշտ վերականգնման ճանապարհները:

 

 

Մասնակիցները հանրապետության հոգեբույժները և հոգեբաններն էին, նաև` ընտանեկան բժիշկներ:

 

Արմեն Սողոյան, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ

 

Հայ-ֆրանսիական գիտաժողովը թվով երրորդն է, որի խորագիրն է՝ «Տրավմա և վերականգնում»:
Առաջին համաժողովը տեղի է ունեցել 2020-ի փետրվարին, երբ դեռևս չկային համընդհանուր սթրեսային ժամանակները` քովիդը, պատերազմը: Մյուսն արդեն կազմակերպվեց դրանցից հետո, կամ ընթացքում: Այն նվիրված էր մանկական հոգեկան առողջությանը: Երկրորդը գիտաժողովը վերնագրվել էր «Տրավմա և տոկունություն»:

 

Ներկա գիտաժողովն իրականացվում է Լիոնի Վինաթիե կլինիկայի հետ համագործակցության շրջանակում: Երեք համաժողովն էլ կազմակերպվել է Առողջապահության ազգային ինստիտուտի աջակցությամբ:

 

Ընտրվեց «Տրավմա և վերականգնում» թեման, քանի որ ցանկացած տրավմայից հետո չափազանց կարևոր է ճիշտ վերականգնումը: Եթե անհատը վերականգնվում է, նա արդեն պատրաստ է դիմակայելու նոր սթրեսներին: Ոչ բավարար վերականգնման դեպքում յուրաքանչյուր նոր սթրեսն ավելի ուժեղացնում է նախասթրեսների ազդեցությունը, ինչ արդյունքում դիտվում է բավականին ծանր վիճակ:

 

Գիտաժողովի շրջանակում ներկայացվեցին և՛ Ֆրանսիայի (ՎԴինաթիե կլինիկայի), և՛ Հայաստանի փորձը, ինչն արդյունավետ էր բոլորի համար: Խոսվեց այն մասին, թե ինչպես է անհրաժեշտ աշխատել մարդկանց հետ, որպեզի նրանք կարողանան սթրեսից հետո բավարար չափով վերականգնվեն:

 

 

Բոլոր զեկույցներն էլ հետաքրքիր էին, սկսած ընդհանուր թեմայից, որը վերաբերում էր հիվանդությունների միջազգային դասակարգման 11-րդ դասակարգչին, նրա համեմատությանը Հայաստանում գործող 10-րդ դասակարգչի հետ: Բավականին փոփոխություններ կան, որոնք կարևոր էին մեր մասնակիցների համար:

 

Խոսվեց ախտորոշման չափանիշների, ախտորոշումների, հիվանդությունների դասակարգման մասին և այլն: Նոր դասակարգիչը դեռևս Հայաստանում ներդրված չէ, բայց արդեն ընդունված է ԱՀԿ կողմից:

 

Ֆրանսիացիների կողմից ներկայացվեցին հոգեշարժողական թերապիայի վերաբերյալ նրանց փորձը, բուժքույրերի դերի ներգրավվումը և EMDRA տեխնիկայի արդյունավետությունը:

 

Մենք ներկայացրեցինք այն բոլոր աշխատանքները, հոգեկան առողջության վերականգնման արդեն առկա գիտական վերլուծությունները, որոնք կատարվել են պատերազմի, Արցախից բռնի տեղահանման գործընթացի ժամանակ:

 

 

Թոփուզխանյան Սիլվիա, Ֆրանսիայի Լիոնի Վինաթիե հոգեբուժական հիվանդանոցի արտաքին գործերի և միջազգային կապերի պատասխանատու

 

-Արդեն 20 տարի է, ինչ համագործակցում ենք Հայաստանի հոգեբուժական հիվանդանոցների հետ՝ փորձի փոխանակման, գործնական գիտելիքների, հմտություների փոխանցման տարածքում: Եղել ենք Վարդենիսում, Նուբարաշենում, ժամանակ առ ժամանակ Հայաստանից տարբեր խմբեր ենք հրավիրում մեզ մոտ:

 

2020-ին պարոն Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հետ կազմակերպեցինք առաջին առցանց գիտաժողովը` մանկական հոգեբուժության վերաբերյալ, 2021-ին` պատերազմից հետո, կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Հաջորդը 2022-ին էր: Սա արդեն երրորդ գիտաժողովն է: Վերջին երկուսը նվիրված էին հոգետրավմայի հարցերին:

 

Մեզ հետաքրքիր է Հայաստանում առկա հոգեբանական տրավմայի փորձը, որը Ֆրանսիայի համեմատությամբ շատ ավելին է: Մեզ մոտ բացակայում են այն գործոնները, որոնք առկա են այստեղ` Հայաստանում. բանակում ծառայելը պարտադիր չէ, պատերազմ չի եղել, ցավալի կորուստներ, զոհեր չենք ունեցել: Իհարկե, ահաբեկչական գործողություն եղավ, բայց իրավիճակները չափազանց տարբեր են: Մենք փորձում ենք յուրացնել այստեղ կուտակած փորձը, մեր հերթին փոխանցում ենք մեր փորձը:

 

 

Վերջին չորս տարվա ընթացքում փորձառու մասնագետ-հոգեբույժները համատեղ աշխատանքներ են իրականացնում, պարապում բուժառուների, նրանց ընտանիքների հետ:

 

Գիտաժողովները երկուստեք կարևոր էին, բոլորս գիտելիքով և փորձով ավելի հարստացած ենք դրանց ավարտին:

 

Գիտաժողովի ժամանակ հայաստանցի հոգեվերլուծաբանը ներկայացրեց կլինիկական երկու հետաքրքիր դեպք, ինչը խիստ հուզիչ էր, և որքան էլ տեղյակ էինք այստեղ կատարված ողբերգություններին, ակնառու զգացինք երիտասարդ զինվորների հոգեբանական, սթրեսային փոփոխությունները, օրերի մեջ այլ հայացքով կյանքն ու մարդկանց ընկալելը, որը մեծ տրավմա է նրանց համար: Այդ զինվորները խնամքի և հոգածության մեծ կարիք ունեն, և շատ աշխատանք է պետք կատարել նրանց նորմալ կյանք վերադարձնելու համար:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ